Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 30-ին, կազմել է 367.89 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 419.47 դրամ (նվազել է 0.34 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.70 դրամ (նվազել է 0.03 դրամ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 365.5–366 դրամով, վաճառվում է 369-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 412-416 դրամով, վաճառվում է 421.5–427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.35–4.47 դրամով, վաճառվում է 4.68–4.88 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 365 դրամով, վաճառվում՝ 368 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 422 դրամով:
Ռուբլին գնվում է 4.45 դրամով, վաճառվում է 4.70 դրամով:



