շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կազմել է 405.54  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.19 դրամ (աճել է 0.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 513.25 դրամ (նվազել է 2.17 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.48 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-405 դրամով, վաճառվում է 408-410 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 436-443 դրամով, վաճառվում է 447-455 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.19-4.49 դրամով, վաճառվում է 4.50-4.74 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 405 դրամով, վաճառվում՝ 408 դրամով:

Եվրոն գնվում է 442-444 դրամով, վաճառվում է 447-448 դրամով:

Ռուբլին գնվում է 4.43-4.45 դրամով, վաճառվում է 4.50-4.52 դրամով:

  • Կիսվել: