շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է շուրջ 3 դրամով

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է շուրջ 3 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 19-ին, կազմել է 401.27  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.69 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 435.14 դրամ (նվազել է 2.96 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 508.85 դրամ (նվազել է 3.13 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.34 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-400 դրամով, վաճառվում է 402-404 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 426-434 դրամով, վաճառվում է 439-444 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.04-4.28 դրամով, վաճառվում է 4.35-4.56 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 399 դրամով, վաճառվում՝ 402.5-404 դրամով:

Եվրոն գնվում է 433-435 դրամով, վաճառվում է 439-440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.23-4.25 դրամով, վաճառվում է 4.35-4.36 դրամով:

  • Կիսվել: