կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է 3.5 դրամով

Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է 3.5 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 14-ին, կազմել է 403.57  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.66 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 431.98 դրամ (նվազել է 3.50 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 506.36 դրամ (նվազել է 5.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.41 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 425-430 դրամով, վաճառվում է 438-443 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.14-4.41 դրամով, վաճառվում է 4.48-4.66 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:

Եվրոն գնվում է 433-434 դրամով, վաճառվում է 439-440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.35-4.36 դրամով, վաճառվում է 4.46-4.50 դրամով:

  • Կիսվել: