շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դոլարի և ռուբլու անկումը շարունակվում է

Դոլարի և ռուբլու անկումը շարունակվում է

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 387.44 դրամ` փետրվարի 20-ի համեմատ արժեզրկվելով 0.89 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 388.50 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 393 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 388 դրամ է, վաճառքը՝ 392 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 408.25 դրամ (արժեզրկվել է 1.98 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 419 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 412-413 դրամ է, վաճառքը՝ 420 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  4.99 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 5.27 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 5.05-5.10 դրամ, վաճառքը` 5.20 դրամ։

  • Կիսվել: