ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է

Դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է

Վերջին օրերին ԱՄՆ դոլարը կրկին սկսել է արժեզրկվել։

Մասնավորապես, ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.76 դրամ` նախորդ օրվա համեմատ արժեզրկվելով 1.66 դրամով։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 404 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 408 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 405 դրամ է, վաճառքը՝ 409 դրամ։

Եվրոն նույնպես զգալի արժեզրկվել է։ Այսպիսով, այսօր բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 387.71 դրամ (հոկտեմբերի 20-ի համեմատ արժեզրկվել է 2.75 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 398 դրամ։

Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա առքը  կազմում է 6.01 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 6.60 դրամ։

  • Կիսվել: