հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԴԱՀԿ-ն ժամանակավորապես որոշ ակտերի նկատմամբ արգելանք չի կիրառի

ԴԱՀԿ-ն ժամանակավորապես որոշ ակտերի նկատմամբ արգելանք չի կիրառի

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում պարզաբանել է, որ այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից որոշ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը:

Սահմանափակումը, մասնավորապես, վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո:

Նախարարը հստակեցրել է, որ չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո:

  • Կիսվել: