երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
2023 թվականին նախորդ տարվա համեմատ ուժեղ քամիների, ուժեղ անձրևների դեպքերի թիվն ավելացել է

2023 թվականին նախորդ տարվա համեմատ ուժեղ քամիների, ուժեղ անձրևների դեպքերի թիվն ավելացել է

ՀՀ տարածքում տարածված օդերևութաբանական երևույթների շարքին են դասվում կարկուտը, հորդառատ անձրևները, ուժեղ ձյունը, ուժեղ քամիները, ուժեղ մառախուղները և բուքը, սաստիկ շոգերը և ուժեղ սառնամանիքները, վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

 

🌫  2023 թվականին հանրապետությունում դիտվել է ուժեղ մառախուղների 39 դեպք, որոնց թիվը 3-ով ավելի է 2022 թվականի և 6-ով ավելի՝ 2021 թվականի նկատմամբ։

💨Ուժեղ քամիների դեպքերի թիվն այս տարի 14-ն է, որը նախորդ 2 տարիների համեմատ 4-ով ավելի է։

🌧 Ուժեղ անձրևներով դեպքերի թիվը նույնպես ավելացել է՝ կազմելով 14 դեպք, 2021 և 2022 թվականներին դիտվել է համապատասխանաբար 5 և 3 դեպք։

🌨 Ի տարբերություն նախորդ 2 տարիների` 2023 թվականին ուժեղ ձյան դեպքեր չեն գրանցվել։

❄️ Ցրտահարությունների դեպքերի թիվը վերջին 3 տարիներին առանձնապես չի փոխվել։

☀️ Սաստիկ շոգերով դեպքերի թիվը 2023 թվականին նվազել է՝ կազմելով 9 դեպք, իսկ սաստիկ սառնամանիքներ վերջին 3 տարիներին հանրապետության տարածքում չեն դիտվել։

  • Կիսվել: