շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը

Ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է մինչև փետրվարի 21-ը

Փետրվարի 9-ի դրությամբ 50-ից ավելի պայմանագիր է ստորագրվել ցրտահարության ապահովագրման համար: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ ակտիվությունը մեծ է և հույս ունի, որ առաջիկա օրերին ավելի մեծ քանակով պայմանագրեր կլինեն։

Տիգրան Խաչատրյանը նաև հայտնեց, որ ցրտահարության ապահովագրության ժամկետը երկարաձգվել է. քաղաքացիները կարող են դիմել մինչև փետրվարի 21-ը:

«Սա նոր մշակույթ է, որ պետք է արմատավորվի և կազմակերպման առումով ևս մեծ անելիք ունենք, պետք է ավելի լավ տեղեկացնենք մարդկանց այն հնարավորությունների մասին, որ առկա են»,- ասաց նա՝ կոչ անելով ֆերմերներին, այգեգործներին դիմել 3 ապահովագրական կազմակերպությունների։

Տիգրան Խաչատրյանը նաև հայտնեց, որ կարկտահարություններից ապահովագրության ժամկետը մինչև մարտի 25-ն է։

  • Կիսվել: