երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չի կարող մարդ, այդ թվում՝ պատգամավորը, 100 հազար դոլարի նվեր ստանալ ինչ-որ մի բանի համար, աննորմալ է դա․ Վլադիմիր Վարդանյան

Չի կարող մարդ, այդ թվում՝ պատգամավորը, 100 հազար դոլարի նվեր ստանալ ինչ-որ մի բանի համար, աննորմալ է դա․ Վլադիմիր Վարդանյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չի ցանկանում, որ  «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում շուրջ քննարկումը որևիցե եղանակով դիտարկվի որպես շեղում հակակոռուպցիոն օրակարգից:

Նշենք՝ ըստ այդ նախագծի՝ Հայաստանում պաշտոնյաները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության:

«Մենք խոսում ենք ռեսուրս-հնարավորություն-նպատակ կոնտեքստում ու այստեղ պետք է չափազանց հստակ լինենք: Չափազանց կարևոր է և՛ շահերի բախման, և՛ նվերների գնահատման հետ կապված հարցերի կարգավորումը:Չի կարող մարդ, այդ թվում՝ պատգամավորը, 100 հազար դոլարի նվեր ստանալ ինչ-որ մի բանի համար, աննորմալ է դա», - Ազգային ժողովում ասաց նա:

ՔՊ-ականի խոսքով՝ ամեն մի պաշտոնատար անձ չպետք է մտածի՝ ամեն մի միջազգային գործընկերոջից ստացած գրիչի գինը  գերազանցո՞ւմ է, թե՞ չի գերազանցում:

«Այս օրինագիծը պետք է լինի զսպիչ այն բոլոր անձանց համար, ովքեր կոռուպցիան դարձնում են արհեստ ու, միաժամանակ, այն չպետք է դառնա գլխացավանք բարեխիղճ պաշտոնյայի համար, որը կարող է պատասխանատվության ենթարկվել տարեկան երկու գրիչ հայտարարագրելը մոռանալու համար», - ընդգծեց Վարդանյանը:

  • Կիսվել: