ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
 «Չենք վճարելու». քաղաքացիները բողոքում են գազի եւ էլեկտրաէներգիայի վճարման դեմ

«Չենք վճարելու». քաղաքացիները բողոքում են գազի եւ էլեկտրաէներգիայի վճարման դեմ

Այսօր մի խումբ քաղաքացիներ Կառավարության շենքի մոտ ՛՛Չենք վճարելու՛՛ բողոքի ցույց են անցկացրել. Նրանք ցանկանում են, որ իրենցից պահանջեն գազի եւ էլեկտրաէներգիայի վարձավճարները, քանի որ երկրում արտակարգ դրություն է հայտարաված:

Ակցիայի մասնակիցներն ասել են, որ վարչապետից ու կառավարությունից պահանջում են, որպեսզի սաստեն, իրենց խոսքով, այդ ՛՛դիվերսիոն կառույցների ոտնձգությունները՛՛ իրենց դեմ: Նրանք հավելել են, որ բողոքի ակցիաները շարունակական կլինեն:

Նշենք, որ նրանք ակցիան իրականացնում էին միմյանցից պահպանելով սոցիալական հեռավորությունը: Կառավարության մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանը նրանց խնդրեց ողջամիտ ժամանակում հեռանալ Կառավարության շենքից եւ ավարտել բողոքի ակցիան:

  • Կիսվել: