շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Չեմ առերեսվել իրավիճակի, որ ինքս իմ մեջ մտածեմ, որ ճիշտ չէր նախարարությունների խոշորացման գնալը. Փաշինյան

Չեմ առերեսվել իրավիճակի, որ ինքս իմ մեջ մտածեմ, որ ճիշտ չէր նախարարությունների խոշորացման գնալը. Փաշինյան

Էկոնոմիկայի նախարարությունը մեր նոր տեսլականի շրջանակներում ձևավորված նախարարություն է և այս ընթացքում ես չեմ առերեսվել իրավիճակի, որ ինքս իմ մեջ մտածեմ, որ այնուամենայնիվ, ճիշտ չէր նախարարությունների խոշորացման գնալը: Այս մասին այսօր Էկոնոմիկայի նախարարությունում՝ նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին ներկայացնելու ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդհակառակը, մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մի շարք գործառույթներ, բյուրոկրատական շատ ծանր պրոցեսներ թեթևացնենք, որ նախարարությունների գործն էլ քչանա, մարդկանց առնչությունները նախարարությունների հետ նույնպես քչանա, բայց քչանալ՝ չի նշանակում զրոյացվել, որովհետև ակնհայտ է՝ կան տեղեր և դեպքեր, որտեղ պետական կառավարումն իր անմիջական մասնակցությունը պետք է ապահովի»,- նշել է վարչապետը:

  • Կիսվել: