կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲԸՏՄ-ի շնորհիվ հուլիսին պետական բյուջե է մուտքագրվել մոտ 8 միլիոն դրամ գումար

ԲԸՏՄ-ի շնորհիվ հուլիսին պետական բյուջե է մուտքագրվել մոտ 8 միլիոն դրամ գումար

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի հուլիս ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 134 դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Բուսական աշխարհի պահպանության ոլորտ՝

Ստացված 55 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 34 հաշվարկ՝ 20,496,998 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 20 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 16 որոշում, նշանակվել 1,460,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 5 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ՝

Ստացված 6 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 5 հաշվարկ՝ 2,289,620 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 4 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 6 որոշում, նշանակվել՝ 530,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ՝

Ստացված 47 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 9,039,624 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 103 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 20 որոշում, նշանակվել 4,050,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 8 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ՝

Ստացված 6 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 4 հաշվարկ՝ 1,784,778 ՀՀ դրամի չափով։
Հարուցվել է 24 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 20 որոշում, նշանակվել 150,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կարճվել է 1 վարչական վարույթ։
Տեսչական մարմնի նախաձեռնությամբ հայտնաբերվել է ավազանման զանգվածի և բազալտի ու տուֆի ապօրինի արդյունահանման 1-ական դեպքեր։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում՝

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 13 դեպք։ Հարուցվել է 13 վարչական վարույթ, 1 դեպքով կայացվել է տույժ նշանակելու մասին որոշում և նշանակվել 50,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ՝

Կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում և նշանակվել 200,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ստուգում՝

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 4 հանձնարարագիր։
Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 10 հաշվարկ՝ 33,868,803 ՀՀ դրամի չափով։
Կայացվել է տույժ նշանակելու մասին 32 որոշում և նշանակվել 4,590,000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տրվել է պարտադիր կատարման 8 հանձնարարական՝
1՝ մթնոլորտային օդի պահպանության,
4՝ վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոնների,
2՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության,
1՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտներով։

Դիտարկում՝

Իրականացվել է ջրերի պահպանության ոլորտի տնտեսավարող սուբյեկտի 3 դիտարկում։

Գործողության կասեցում՝

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 2 սուբյեկտի գործողություն։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 10 գործ (ընդհանուր՝ 986,500 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 7,737,638 ՀՀ դրամ գումար»,- նշված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: