ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շահումով խաղերի 3 ընկերություններ մոլորեցրել են հանրությանը. Նրանց նկատմամբ նշանակվել է շուրջ 433 մլն դրամի տուգանք

Շահումով խաղերի 3 ընկերություններ մոլորեցրել են հանրությանը. Նրանց նկատմամբ նշանակվել է շուրջ 433 մլն դրամի տուգանք

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) որոշումներով պատասխանատվության միջոցներ են կիրառվել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող 3 ընկերությունների նկատմամբ գովազդի միջոցով հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար: Այս մասին հաղորդում է ՄՊՀ մամուլի ծառայությունը։

Ըստ ՄՊՀ հաղորդագրության՝ «Կաբարկո» ՍՊԸ-ն («Adjarabet») «Սլոթ Նինջա», «Վայրի Արևմուտք», «5+1 Լայվ», «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն («Vbet») «ՀաջողԱկ», «ՀաջողՄիամսյԱկ» և «Դիջիթեյն» ՍՊԸ-ն («TotoGaming») «Քեշ-քեշ շահումներ», «Կոսմո Ռեյս» անվանումներով ակցիաների առնչությամբ իրականացված գովազդներում տեղեկատվությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, ակցիաների շրջանակներում գործել են մի շարք էական պայմաններ, որոնք կամ որոնց գոյության և հասանելիության աղբյուրի մասին տեղեկատվություն գովազդներում չի նշվել՝ դրանց վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չտալով, ինչպես նաև իրականացված գովազդները հակասել են օրենքին:

Արդյունքում` Հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 410-Ա, 411-Ա և 412-Ա որոշումներով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի, «Դիջիթեյն» ՍՊԸ-ի և «Կաբարկո» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել են համապատասխանաբար 168 մլն 503 հազար Հ դրամի, 62 մլն 424 հազար դրամի և 202 մլն 147 հազար դրամի չափով տուգանքներ։

  • Կիսվել: