Բուլղարիայի դեսպանի հետ քննարկվել են մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորությունները
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորությունները։
ՊԵԿ նախագահը կարևորել է ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա բեռնափոխադրումների և տարանցման դյուրացմանն առնչվող հարցերը, մասնավորապես, անդրադառնալով Բուլղարիայի սահմանով բեռների մուտքի և տարանցման գործընթացներին։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանի և Բուլղարիայի համագործակցության կարևորությունը տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման գործում։



