կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԲՏԱ փոխնախարարը ՄԱԿ-ի UNIDO համաժողովին ներկայացրել է կառավարման ոլորտում արհեստական բանականության ինտեգրման քաղաքականությունը

ԲՏԱ փոխնախարարը ՄԱԿ-ի UNIDO համաժողովին ներկայացրել է կառավարման ոլորտում արհեստական բանականության ինտեգրման քաղաքականությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր համաժողովի 20-րդ նստաշրջանին։
 
Դավիթ Սահակյանը որպես բանախոս մասնակցել է նաև «AIM Global. Ներառական արհեստական բանականություն. արդյունաբերությունում և արտադրությունում թվային բաժանման կամրջում» խորագրով թեմատիկ հարակից միջոցառմանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է կառավարման ոլորտում արհեստական բանականության ինտեգրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը, նշել, որ արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները նպաստում են արդյունաբերության տարբեր ոլորտների կայուն զարգացմանը։

  • Կիսվել: