կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել են ԲՏԱ նախարարության և Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունները

Քննարկվել են ԲՏԱ նախարարության և Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հանդիպում են ունեցել Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունները:
 
Բարձր գնահատելով Մատենադարանում կատարվող աշխատանքները՝ Գևորգ Մանթաշյանը խոսել է ձեռագրատան թվային տեխնոլոգիաների գործիքակազմն առավել հագեցնելու անհրաժեշտության մասին:

  • Կիսվել: