ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բոլոր ապրանքների գներն այսօրվա տվյալներով նվազել են. Գեղամ Գևորգյան

Բոլոր ապրանքների գներն այսօրվա տվյալներով նվազել են. Գեղամ Գևորգյան

Ունենք որոշակի բարձրացումներ, բայց՝ ոչ կրկնակի։ Այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ-ում հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Նա նախ նշեց, որ շուկայում ապրանքների գները կարգավորելու կամ միասնական գին սահմանելու իրավասություն ՏՄՊՊՀ-ն չունի։  Գները կարգավորելու ֆունկցիա, ըստ նրա,  ՀՀ-ում որևէ մարմին չունի. «Գանճի հետ առավել ևս մենք որևէ առնչություն չունենք։ Բայց եթե գները բարձրանում են, ապա ՏՄՊՊՀ-ն էլի չի կարող որևէ բան անել՝  մեկ կամ երկու օրվա ընթացքում, ինչպես պահանջում են»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է գների դինամիկային, Գեղամ Գևորգյանը նշեց, որ կան որոշակի բարձրացումներ, բայց այն աղաղակող հայտարարությունները, թե ապրանքների գները կրկնակի աճել են, նման փաստ գոյություն չունի։

«Աղաղակող փաստերը, որ կրկնակի բարձրացել են, գոյություն չունի։ Կամ պետք է հստակ ապացույց ներկայացվի, թե որտեղ է դա, որ մենք նայենք, կամ մենք չենք կարող այդ հայտարարության հետևից գնալ», - ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ գների բարձրացումը հիմնականում կապված է արտարժույթի բարձրացման տրամաբանության և ներմուծման որոշակի թանկացումների հետ։

«Երբ ասում ենք արտարժույթը բարձրացել է կամ բեռնափոխադրումը թանկ է, չի նշանակում, որ բացարձակ ճշմարտություն ենք ընդունում: Ասում ենք՝ տնտեսվարող սուբյեկտների բացատրությունը սա է։ Ճիշտ կլինի, չենք հարուցի պրոցես, ճիշտ չի լինի՝ մեր հարուցած պրոցեսի ընթացքում պատասխանտվության կենթարկենք»,- ասաց Գեղամ Գևորգյանը։

Նա նաև ուրախալի լուր հայտնեց՝ նշելով, որ բոլոր ապրանքների գներն այսօրվա տվյալներով նվազել են:

 Որպես օրինակ, Գեղամ Գևորգյանը մատնանշեց, որ բանջարեղենի գներն են իջել, գնանկում է գրանցվել, շուկան շնչում է:

«Տեղական արտադրության բանջարեղենը բոլոր կետերով կտրուկ գնանկում է ունեցել, շուկան շնչում է, ինքն իրեն աշխատում է, մեր գործը հետևելն է, ինչը անում ենք»։

  • Կիսվել: