ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բջջային օպերատորները պատրաստակամ են բավականին մեծ ծավալով անվճար ինտերնետ տրամադրել

Բջջային օպերատորները պատրաստակամ են բավականին մեծ ծավալով անվճար ինտերնետ տրամադրել

Բջջային օպերատորները պատրաստակամություն են հայտնել բոլոր ինքամեկուսացվծած անձանց տրամադրել բավականին մեծ ծավալով անվճար ինտերնետ ամբողջ ինքնամեկուսացված շրջանի համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը։

Ներկայացնելով կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված թվային գործիքները, նա նշեց․

«Մենք ոչ մեկին չենք պարտադրում հավելված ներբեռնել, մենք հաղորդագրություն ենք ուղարկում: Եթե անձը չունի սմարթ տիպի հեռախոս, նա տվյալները մեխանիկական է հավաքում, այսինքն՝ թելադրում և լրացվում է»։

Բադալյանը հավելեց, որ քաղացիներին տեղորոշելու համար որևէ ծախս նախատեսված չէ․

«Որևէ գումար չի ծախսվել և չի ծախսվելու այս ծրագրի իրականացման համար, ծրագիրը մշակվել է հայ ծրագրավորողների կողմից կամավորական սկզբունքով, առանց որևէ փոխհատուցման»։

  • Կիսվել: