կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բիզնեսը շատ հաճախ թերի է տեղեկացված լինում էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մասին. Վաղարշակ Հակոբյան

Բիզնեսը շատ հաճախ թերի է տեղեկացված լինում էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մասին. Վաղարշակ Հակոբյան

Բիզնեսը շատ հաճախ թերի է տեղեկացված լինում էկոնոմիկայի նախարարության ծրագրերի մասին: Այս մասին այսօր Ազգային ժողովում տարածշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժոդովի արտահերթ նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

«Այդ մարդիկ գլուխները կախ գործ են անում, հարկ են վճարում, այնպես չէ, որ նստած ամբողջ օրը ուսումնասիրում են պետական մարմինների որոշումները»,- ասաց նա և կոչ արեց էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությունը վերցնել ձեռքը և բիզնեսին առաջարկներ անել:

«Ի վերջո, պետական մարմնի գործը ԵԱՏՄ շրջանակներում բզինեսը ավելի էֆեկտիվ դարձնելն է»,- ասաց նա:

  • Կիսվել: