շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բեռլինի միջազգային տոնավաճառում հայկական 31 ընկերության արտադրանք է ներկայացված

Բեռլինի միջազգային տոնավաճառում հայկական 31 ընկերության արտադրանք է ներկայացված

Հունվարի 19-ին Բեռլինի ցուցահանդեսների կենտրոնում մեկնարկել է «Կանաչ շաբաթ 2024» թվով 88-րդ միջազգային տոնավաճառը, որը կարևոր հարթակ է խմիչքի և սննդի արդյունաբերության ոլորտներում։ Այս մասին հայտնում էն ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից:

Տոնավաճառին ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտահանման խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում Հայաստանը հանդես է գալիս միասնական տաղավարով։

Հայկական տաղավարում ներկայացված է գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և խմիչքի արտադրության ոլորտը ներկայացնող 31 հայկական ընկերության արտադրանք։

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը մասնակցում է շուրջ 1700 ներկայացուցիչ 68 երկրից, նախատեսվում է ավելի քան 420000 այցելու ամբողջ աշխարհից։

 

  • Կիսվել: