հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Կովալչուկը`  Քերոբյանին

Բելառուսական կողմը հետաքրքրված է «Ծաղկաձոր» մարզաբազայով. Կովալչուկը` Քերոբյանին

Բելառուսի սպորտի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանն ընդունել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հանդիպման ընթացքում Քերոբյանը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն զարգացնում է լեռնադահուկային զբոսաշրջությունը՝ այս համատեքստում ներկայացնելով «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» լեռնադահուկային համալիրի կառուցման ներդրումային խոշոր ծրագիրը: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանում մեկ այլ լեռնադահուկային հանգստավայր հանդիսացող Ջերմուկ քաղաքին։

Կողմերը պայմանավորվել են ավելի հանգամանորեն ուսումնասիրել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների ներուժը։

Քննարկվել են նաև բժշկական և կրթական զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

  • Կիսվել: