ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բելառուս կատարած աշխատանքային այցի ընթացքում Վահան Քերոբյանն այցելել է Белкоммунмаш գործարան

Բելառուս կատարած աշխատանքային այցի ընթացքում Վահան Քերոբյանն այցելել է Белкоммунмаш գործարան

Բելառուս կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Белкоммунмаш գործարան։
 
«Ծանոթացել ենք թողարկվող քաղաքային էլեկտրական տրանսպորտի տեսականուն՝ դասական տրոլեյբուսներից ու տրամվայներից մինչև լիցքավորվող ավտոնոմ ընթացքով տարբերակներ։
 
Հատկապես հետաքրքրեց հիբրիդային ավտոբուսները, ինչպես նաև երթուղու ելքային ու վերջին կանգառներում 5-7 րոպե տևողությամբ էքսպրես լիցքավորմամբ աշխատող էլեկտրական ավտոբուսներն ու երկար տարածությունների համար նախատեսված գիշերային լիցքավորմամբ էլեկտրոբուսները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը:

  • Կիսվել: