հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքուն առաջարկել է Թբիլիսիին էլեկտրահաղորդման գիծ կառուցել՝ ԵՄ էլեկտրաէներգիա արտահանելու համար. դուք անձնագիր նկարեք. Դավթյան

Բաքուն առաջարկել է Թբիլիսիին էլեկտրահաղորդման գիծ կառուցել՝ ԵՄ էլեկտրաէներգիա արտահանելու համար. դուք անձնագիր նկարեք. Դավթյան

Օրերս գրել էի, որ 2019-֊ին Հայաստանից Վրաստան արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը հասել է աննախադեպ ու հպարտ 0 կՎտ ժամ֊ի։ Արդյունքում վրացական շուկայում բացարձակ առաջատար է դարձել Ադրբեջանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը:

Նա նշել է. «Այսօր էլ Բաքուն առաջարկել է Թբիլիսիին Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ կառուցել՝ ԵՄ էլեկտրաէներգիա արտահանելու համար։

Հիշեցնեմ, որ 2019 թ. մայիսին Ադրբեջանն արդեն սկսել է էլեկտրաէներգիա արտահանել Հունաստան, Հունգարիա ու Ռումինիա՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա կամրջով։  Խոշոր հաշվով հենց սա է հիբրիդային պատերազմը:

Հ.Գ. Դուք անձնագիր նկարեք»։

  • Կիսվել: