չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Բանկային գաղտնիքի մասին» օրինագծի քննարկումը 2 ամսով հետաձգեց

«Բանկային գաղտնիքի մասին» օրինագծի քննարկումը 2 ամսով հետաձգեց

ԱԺ-ում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի մարտի 17-ի նիստում որոշում ընդունվեց առաջիկա քառօրյայի օրակարգ չընդգրկել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը՝ այն հետաձգելով 2 ամսով:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը խորհրդարանականներին առաջարկեց այս հարցի քննարկումը հետաձգել՝ հաշվի առնելով Կենտրոնական բանկի ծանրաբեռնվածությունը, որն առաջացել է արտակարգ դրությամբ:

Արդյունքում՝ հանձնաժողովը համաձայնվեց հարցի քննարկումը եւ քվեարկությունը 2 ամսով հետաձգել:

  • Կիսվել: