երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը

Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը

Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում սկսվել են 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները՝ վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը:
 
Բաղրամյան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1970-ական թվականներին՝ պողպատյա և թուջե խողովակներով: Երկար տարիների շահագործումից խողովակները, հողի մեջ գտնվելով, քայքայվել են, ինչի հետևանքով համայնքում եղել է մեծ քանակի ջրի կորուստ:
 
Համաֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտին համայնքը կունենա 11 կմ երկարությամբ խմելու ջրագծերի գլխավոր մագիստրալներ, 670 տնտեսության համար նախատեսված ջրաչափման հորեր և 24-ժամյա որակյալ ջրամատակարարում:
 
Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրի երկրորդ բաղադրիչով 1-ին անգամ վերանորոգվելու է նաև 1984 թվականին կառուցված ամբուլատորիայի շենքը:
 
Երկհարկանի կառույցի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 616,9 քմ, իսկ շենքի հիմքի արտաքին մակերեսը՝ 371,1 քմ:

  • Կիսվել: