հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բադասյանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումն ու արդիականացումը

Բադասյանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը կարևորել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումն ու արդիականացումը

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում այսօր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի հետ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցմանն ու արդիականացմանը, ինչպես նաև Մեղրի-Նորդուզ անցակետերի միջև տրանսպորտային հոսքերի բարելավմանը միտված աշխատանքները։

Հիշեցնենք, որ 2020 թ․ փետրվարի 7-ին Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը` ՀՀ ֆինանսների նախարարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի կողմից:

Ծրագրի նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տարեցտարի տվյալ անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի աճով։ Մեղրիի անցման կետի արդիականացումը կնպաստի նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը և կխթանի վերջինով տարանցիկ փոխադրումները:

 

  • Կիսվել: