ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բացասական միտումները Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքների համար կարող են շարունակվել. պաշտոնյա

Բացասական միտումները Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքների համար կարող են շարունակվել. պաշտոնյա

Ցավոք, Մերձավոր Արեւելքում ավելի քան տասը տարի նկատվող իրադարձությունների հետեւանքով հայկական համայնքները ենթարկվել են փոփոխությունների եւ տուժել են։ Այս մասին «Մերձավոր Արեւելքի երկրների հայկական համայնքները. ժամանակակից միտումներ եւ փոխակերպումներ» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը տեղի է ունենում նոյեմբերի 30-ին Երեւանում, հայտնել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարության մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նա ավելացրել է, որ ըստ որոշ կանխատեսումների՝ այդ միտումը կարող է շարունակվել։ «Այդ պատճառով նկատվում է հայկական համայնքի ներկայացուցիչների գաղթ Մերձավոր Արեւելքի երկրներից Հայաստան»,- նշել է պաշտոնյան։

Նրա գնահատմամբ՝ միջոցառմանը ներկայացված զեկուցումները կարող են օգտակար լինել ոչ միայն գիտնականների, այլեւ պետական մարմինների համար՝ ճիշտ քաղաքականության անցկացման տեսակետից։

  • Կիսվել: