շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը երկարաձգելու հարցը

ԱԺ-ն քննարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը երկարաձգելու հարցը

Ազգային ժողովն այսօր քննարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ներկայացնելով նախագիծն՝ ասաց, որ կառավարությունն առաջարկում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքը երկարացնել ևս երեք ամսով՝ մինչև 2020 թ-ի դեկտեմբերի 31-ը:

Դրա ընդունումը, ըստ փոխնախարարի, պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ Կառավարությունը 2019 թվականին որոշում էր ընդունել ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանել 14 հազար դրամ տուրք, քանի որ Իրանում արտադրվող և Հայաստան ներմուծվող ցեմենտն մի քանի անգամ էժան էր տեղական արտադրանքից: Նոր նախագծով առաջարկվում է երկարացնել տուրքի կիրառման ժամանակահատվածը:

  • Կիսվել: