ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետտուրքի ժամկետը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Փաթեթով առաջարկվում է ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը  երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը։

Օրենքի նախագիծն ընդունվեց 88 կողմ, 16 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:

Նշենք, որ ՀՀ պետական տուրքի մասին օրենքում 2019 թվականի հունիսի 3-ին կատարված փոփոխության համաձայն, 14000 դրամ տուրքը սահմանվում էր մինչև 2020 թվականի ապրիլի մեկը։

  • Կիսվել: