երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԶԲ-ի աշխատակիցները իրականացրել են աշխատանքային այց՝ գնահատելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածների առաջընթացը

ԱԶԲ-ի աշխատակիցները իրականացրել են աշխատանքային այց՝ գնահատելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածների առաջընթացը

Հունիսի 8-ին ԱԶԲ-ի աշխատակիցները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել են աշխատանքային այց՝ գնահատելու Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 և Տրանշ-3 հատվածների առաջընթացը:

Այցի հիմնական նպատակն էր գնահատել ընթացիկ և ավարտված աշխատանքները, բացահայտել առկա խնդիրները, դրանց վերաբերյալ քննարկումներ ունենալ Ճանապարհային դեպարտամենտի գործընկերների, վերահսկող ինժեների և կապալառուների հետ՝ համապատասխան լուծումներ գտնելու համար:
Այցելության ընթացքում ԱԶԲ-ի աշխատակիցները զրույցներ են ունեցել տեղում գտնվող ինժեներների և կապալառուների հետ:

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 7 человек

  • Կիսվել: