երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսուհետ դեղերի փորձաքննությունները կկազմակերպվեն առանց շահույթի նպատակ հետապնդելու. Համապատասխան ՓԲԸ-ն լուծարվում է

Այսուհետ դեղերի փորձաքննությունները կկազմակերպվեն առանց շահույթի նպատակ հետապնդելու. Համապատասխան ՓԲԸ-ն լուծարվում է

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում որոշեց լուծարել «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն և ստեղծել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Առողջապահության նախարարությունը դեղերի շրջանառության պետական կարգավորման բնագավառում իրականացնում է դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպում և իրականացում:

Սույն լիազորությունը նախարարությունը տարիներ շարունակ իրականացրել է «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով: Այս ընկերությունը հետապնդում է շահույթ ստանալու նպատակ:  Նշված հանգամանքը կանխելու նպատակով և միաժամանակ դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպումն ու իրականացումը Առողջապահության նախարարության կազմում գործող կազմակերպության միջոցով իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լուծարել այդ կենտրոնը և հիմադրել «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:

Նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննությունների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

  • Կիսվել: