երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ արժեզրկվել

Դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ արժեզրկվել

ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 2-ի ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.53 դրամ` նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.11 դրամով, եվրոն և ռուբլին արժեզրկվել են։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 429.83 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 441 դրամ, առավելագույնը՝ 450։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 438 դրամ է, վաճառքը՝ 442 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.36 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.55դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.43 դրամ, վաճառքը` 4.53 դրամ։

  • Կիսվել: