ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել 175 հազար զբոսաշրջիկ

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել 175 հազար զբոսաշրջիկ

Հայաստանում 2020 թվականի առաջին եռամսյակում զբոսաշրջիկների այցելությունների նվազում է եղել  Այս մասին այսօր ասուլիսում ասաց  Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝  նախորդ տարվա համեմատությամբ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան չի այցելել 175 հազար զբոսաշրջիկ:

«Դա զգալի կորուստ է զբոսաշրջության ինդուստրիայի համար՝ հաշվի առնելով, որ առաջին եռամսյակը զոբսաշրջության համար չի համարվում ակտիվ շրջան և այդ ժամանակ կային բաց սահմաններ և ճանապարհորդելու հնարավորություն»,- ասաց Կոմիտեի նախագահը։

Ըստ նրա՝ երկրորդ եռամսjակի պատկերն ավելի վատ կլինի, քանի որ սահմանները փակ են,  թռիքչները դադարեցված են, հետևաբար, զբոսաշրջային այցելություններ չեն լինելու։ «Դա նշանակում է, որ ֆինանսական մուտքերը, որը Հայաստանը ունենում էր զբոսաշրջության միջոցով, չեն լինելու»,- նշեց նա։ 

Սուսաննա Սաֆարյանի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտում ֆինանսական կորուստների մասով դեռ հաշվարկ չի կատարվել, սական խոսքը մոտ 134 միլիոն դոլարի կորստի մասին է։

«Եթե հաշվարկենք, թե մեկ զբոսաշրջիկը որքան է ծախսում Հայաստանում, ապա դա կլինի մոտ 175 հազար×770 ԱՄՆ դոլար»,- ասաց նա։

  • Կիսվել: