կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս տարի նախատեսում ենք սկսել Ամուլսարի հանքի շահագործումը. Քերոբյան

Այս տարի նախատեսում ենք սկսել Ամուլսարի հանքի շահագործումը. Քերոբյան

Ամուլսարի ոսկու հանքն արտահանումը կսկսի 2024թ.-ից, որը շուրջ հազար մարդու աշխատատեղ կապահովի։ Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ամուլսարում կստեղծվի մոտ հազար նոր աշխատատեղ, այս տարի նախատեսում ենք սկսել հանքի շահագործումը, սա մեծ ծրագիր է՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջերմուկ համայնքի բնակիչները նամակ են ուղղել են Եվրասիական զարգացման բանկին Ամուլսարի ծրագրի հնարավոր ֆինանսավորման հետ կապված։

՛՛Վստահաբար նշում ենք, որ Ջերմուկ համայնքի բնակչությունը և նրանց մոտեցումը կիսող բազմաթիվ մարդիկ ամուր կանգնած են Ամուլսարի թիկունքին և զգուշացնում են, որ ցանկացած օժանդակում այդ ծրագրին արկածախնդրություն է և դատապարտված է ձախողման։ Ամուլսարը Ջերմուկ համայնքի բնակչության համար կենսատարածք է և այն չենք զիջելու՛՛,-նշված էր նամակում։

 

  • Կիսվել: