հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Այս պահին որևէ բռնկում չկա․ Անահիտ Ավանեսյանը՝ աղետի գոտում առկա իրավիճակի մասին

Այս պահին որևէ բռնկում չկա․ Անահիտ Ավանեսյանը՝ աղետի գոտում առկա իրավիճակի մասին

Աղետի գոտում ամենօրյա աշխատանք է տարվում։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ջրի հետզոտություններ են կատարվում, բակային այցեր, հասկանալու համար թե մաքրման աշխատանքներից հետո ինչ ռիսկեր կա ու ինչ պետք է արվի։ Այս պահին վիճակը կառավարելի է, որևէ բռնկում չկա»,- ասաց նա։

Վերջինս աշխատանքային այցով եղել է Ալավերդիու և Նոյեմբերյան համայնքների բժշկական կենտրոններում, որոշ բնակավայրերում։ Նրա խոսքով՝ թիմը միասնական աշխատում է, որպեսզի բնակչության առողջական վիճակի խնդիրների չառաջանան․ «Եթե ինֆեկցիաների մասով խնդիր լինի, թիմը պատրաստ է»։

Նախարարը վստահեցրեց՝ ցանկացած ինֆեկցիաների ռիսկերի բռնկման դեպքում կանխարգելիչ աշխատանքներով կզրոյացվեն այդ ռիսկերը։

  • Կիսվել: