երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս պահին Իրանը Հայաստանի համար երրորդ թիրախային շուկան է, որտեղից շատ զբոսաշրջիկներ են այցելում. Սիսիան Պօղոսեան

Այս պահին Իրանը Հայաստանի համար երրորդ թիրախային շուկան է, որտեղից շատ զբոսաշրջիկներ են այցելում. Սիսիան Պօղոսեան

Իրանի շուկան մեզ համար շատ կարեւոր է.  այս պահին Իրանը Հայաստանի համար երրորդ թիրախային շուկան է, որտեղից շատ զբոսաշրջիկներ են այցելում երկիր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը՝ անդրադառնալով «Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոնին, որն անցկացվելու է Սիսիանում, օգոստոսի 10-11-ին:

Նրա խոսքով` արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է փառատոնը, և նախորդ տարի շատ լավ արդյունքներ են գրանցել։

«Նման փառատոներն օգնում են, որ մենք ավելի հետաքրքիր մթնոլորտ ստեղծենք Հայաստանում և Իրանից ավելի շատ զբոսաշրջիկներ գրավենք։ Ինքս ծնվել եմ Իրանում, իրանական խոհանոցը շատ սիրում եմ, և սա շատ լավ հնարավորություն է երկու երկրների մշակույթն ու խոհանոցը մի տեղում ցույց տալու համար»,–ասաց Պօղոսեանը՝ հավելելով, որ ամեն տարի կփորձեն փառատոնը շարունակել:

  • Կիսվել: