ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այո՛, Հայաստանում տրանսպորտի վիճակը լավ չէ. Տիգրան Ավինյան

Այո՛, Հայաստանում տրանսպորտի վիճակը լավ չէ. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը համաձայն է՝ այո՛, Հայաստանում տրանսպորտի վիճակը լավ չէ։

«Բոլոր նախկին գազելներն արդեն շարքից դուրս են եկել ու դուրս են եկել բոլոր գծերից», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փոխքաղաքապետը վստահեցրեց՝ մինչև տարվա վերջ կամ հունվարին Հայաստանը կունենա 150 նոր ավտոբուս։

«Հաջորդ տարի մենք 80-ից ավելի 12 մետրանոց ավտոբուսներ ենք սպասում, բայց դրանց գալուն պես էլ մենք չենք կարող ասել, որ տրանսպորտային ռեֆորմն ավարտին է հասցված», - նշեց Տիգրան Ավինյանը։

«Ավտոբուսների այդ չափաքանակի գալով չէր կարող լուծվել խնդիրը, փուլային ռեֆորմը մեզ կանգնեցրել է մի իրավիճակի առաջ, որ մենք ունենք ավտոբուսների մի փոքր քանակ, որ շահագործվում են, բոլոր նախկին գազելները արդեն գծերից դուրս են եկել։ Մինչև հունվար սպասում ենք 150 նոր ավտոբուսների, հաջորդ տարի նոր 12 մետրանոց ավտոբուսների ենք սպասում։ Բայց դրանց գալով չենք կարող ասել, որ տրանսպորտային ռեֆորմը ավարտին է հասցված»,- ասաց Տիգրան Ավինյանը։

  • Կիսվել: