շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այն գումարները, որ հատկացնում էինք ԼՂ-ին, դրանք պետք է որ բավարար լինեն բոլոր ծրագրերը ֆինանսավորելու համար. նախարար

Այն գումարները, որ հատկացնում էինք ԼՂ-ին, դրանք պետք է որ բավարար լինեն բոլոր ծրագրերը ֆինանսավորելու համար. նախարար

Մենք ֆինանսների նախարարությունում նախնական գնահատում ենք արել եւ մակրոպատկեր ենք ստացել եւ կարծում ենք, որ այն գումարները, որ հատկացնում էինք ԼՂ-ին որպես վարկային միջոցներ, այդ գումարները պետք է որ բավարար լինեն բոլոր ծրագրերը ֆինանսավորելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Դրանք թոշակներն են, աշխատանքի տեղավորելու ծրագրերն են, առողջապահական, կրթական եւ այլ ուղղություններով ծրագրերն են: Մոտավորապես հաշվել ենք, թե ինչ ազդեցություն կունենա 100 հազար մարդու տեղափոխումը Հայաստան մեր տարբեր ոլորտների ծախսերի, ինչպես նաեւ եկամուտների վրա, որովհետեւ եթե այդ մարդիկ ինտեգրվեն եւ աշխատեն Հայաստանում, դա կապահովի հավելյալ տնտեսական աճ»,-ասաց նախարարը:

  • Կիսվել: