երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավստրիայի գիտահետազոտական կառույցների հետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար

Ավստրիայի գիտահետազոտական կառույցների հետ ծրագրեր իրականացնելու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար

Ավստրիայի Հանրապետության գիտությունների ակադեմիայի «Joint Excellence in Science and Humanities (JESH)»՝ հետազոտությունների ոլորտում փոխանակման ծրագրի շրջանակում ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն 2024-2025թթ. ակադեմիական տարում Ավստրիայի Հանրապետության գիտահետազոտական կառույցների հետ համատեղ իրականացնել կրթական և գիտական ծրագրեր:

«JESH»-ի նպատակն է խթանել համագործակցությունն արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողների և Ավստրիայի գիտնականների միջև:

Կրթաթոշակին կարող են դիմել այն մասնագետները, որոնք ավարտել են իրենց դոկտորական/PhD կրթությունը ոչ ավելի, քան 10 տարի առաջ և փոխկապակցված են թիրախային երկրներից մեկի՝ ներառյալ Հայաստանի համալսարանական կամ ոչ համալսարանական հետազոտական որևէ հաստատության հետ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն ապրիլի 30-ն է: Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ավստրիայի Հանրաետության «Միջազգային և Եվրոպական ուսումնասիրություններ 2024» ամառային դպրոցը հուլիսի 13-ից օգոստոսի 10-ը հայտարարում է ընդունելություն: Չորս շաբաթվա ծրագիրն առաջարկում է եվրոպական ուսումնասիրությունների, միջազգային իրավունքի, գերմաներեն լեզվի դասընթացներ:

Եվրոպական ուսումնասիրությունների դասընթացներն անցկացվում են անգլերենով և կենտրոնացած են Եվրոպայի և Եվրոպական Միության վրա: Դրանք ներառում են Եվրոպայի քաղաքական, տնտեսական և իրավական տրանսֆորմացիաները, ինչպես նաև դրանց պատմական և մշակութային ասպեկտները:

Կից՝ ամառային դպրոցի մասին տեղեկատվական գրքույկը և դիմումի ձևը:

 
 

  • Կիսվել: