շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավելի քան 20 հյուրանոց վարձակալված է Կառավարության կողմից. վարչապետ

Ավելի քան 20 հյուրանոց վարձակալված է Կառավարության կողմից. վարչապետ

Կորոնավիրուսով պայմանավորված՝ բազմաթիվ քաղաքացիներ մեկուսացված են հյուրանոցներում և այդ ծառայության համար հյուրանոցները վճարվում են։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան լայվի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ավելի քան 20 հյուրանոց վարձակալված է Կառավարության կողմից։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հետևյալ հարցն ուղղեց վարչապետին. «Արդյոք որևէ քայլեր արվո՞ւմ են տուրիզմի ոլորտում աշխատող քաղաքացիներին ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար. «Տուրիզմի ոլորտը հավասարվեց զրոյի. ի՞նչ քայլեր են արվելու այս ոլորտում աշխատողների ֆինանսական վիճակը բարելավելու ուղղությամբ: Կա՞ն մշակված ծրագրեր»։

Փաշինյանի խոսքով՝ հյուրանոցները որոշակի եկամուտ են ստանում ՝ իհարկե ոչ այնքան, որքան կստանային տուրիստներից։ Ամեն դեպքում, ըստ նրա, սա կարևոր աջակցություն է թե հյուրանոցային ոլոտին, թե կառավարությանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ արդեն աջակցության ծրագրեր են ընդունել. «Մեր ընդունած 9 ծրագրերից՝ 1-ինը, 3-րդը և 8-րդը վերաբերում են հենց տուրիզմի ոլորտին։ 1-ին և 3-րդ ծրագրերով աջակցում ենք այդ ոլորտի տնտեսավարողներին, այդ թվում՝ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար մենք արտոնյալ վարկեր ենք տալիս, իսկ 8-րդ միջոցառումով անմիջապես դրանց շահառու են հանդիսանում, այդ թվում տուրիզմի ոլորտի աշխատողները։ Համարելով, որ կորոնավիրուսից ամենաշատն այս ոլորտի աշխատողներն են տուժել, մենք նրանց վճարում ենք աշխատավարձի կեսը, բայց ոչ ավելի քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով և ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձի չափով»։

 

  • Կիսվել: