շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավարտվել են Ակնալիճ-Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

Ավարտվել են Ակնալիճ-Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները

Ավարտվել են Հ-76, /Մ-5/ – Ակնալիճ – Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ2+050 հատվածի միջին նորոգման աշխատանքները։
 
Ճանապարհն անցնում է Արմավիրի մարզի Տարոնիկ բնակավայրով: Տարոնիկ բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը նշեց‚ որ մինչ նորոգումը ճանապարհը գտնվում էր անբարեկարգ վիճակում‚ վերջին անգամ նորոգվել էր մի քանի տասնամյակ առաջ։ Մոտ 2կմ այս պատվածի միջին նորոգման աշխատանքներից հետո արդեն ունենք դեպի Մեծամորի թանգարան տանող ամբողջովին բարեկարգ ճանապարհ։
 
Հիշեցնենք‚ որ ճանապարհի մյուս հատվածի՝ 4.1կմ երկարությամբ‚ հիմնանորոգումն իրականացվել էր 2019 թվականին‚ իսկ 2020 թվականին ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվել է «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի 1,143կմ ընդհանուր երկարությամբ մայթերի կառուցումը։
 

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից. արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է և այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

  • Կիսվել: