երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ավարտվել է Տ-1-50, /Մ-3/-Լեռնապար ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել է Տ-1-50, /Մ-3/-Լեռնապար ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգումը

Ավարտվել է Տ-1-50, /Մ-3/ – Լեռնապար ավտոճանապարհի կմ0+000 – կմ3+800 հատվածի հիմնանորոգումը։ 3.8կմ երկարությամբ ճանապարհը սկիզբ է առնում Մ-3 միջպետական ճանապարհից և տանում դեպի Արագածոտնի մարզի Լեռնապար բնակավայր։ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի (որի մեջ մտնում է նաև Լեռնապարը) ղեկավար Նորաին Հակոբյանը նշում է‚ որ մինչ հիմնանորոգումը ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում էր‚ դժվար երթևեկելի։

 

Ճանապարհը անցնում է գեղեցիկ բնաշխարհով‚ և համայնքի ղեկավարը հույս է հայտնում‚ որ բարեկարգումից հետո ավելի ու ավելի շատ մարդիկ կայցելեն Լեռնապար՝ վայելելու բնության գեղեցկությունը։ Պարոն Հակոբյանը նկատում է նաև‚ որ այս տարի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում հիմնանորոգվել է ևս երկու ճանապարհ՝ Ծաղկահովիտ և Գեղաձոր բնակավայրերում։

  • Կիսվել: