երեքշաբթի, մայիս 24
24 / 5 / 2022
Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջաններ ձգվող խողովակաշարի կառուցումը

Ավարտվել է Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջաններ ձգվող խողովակաշարի կառուցումը

Ավարտվել է Արագածոտնի մարզի Ղազարավան ջրաղբյուրից դեպի Աշտարակի ու Էջմիածնի տարածաշրջանների բնակավայրեր ձգվող խողովակաշարի կառուցումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Վթարված մետաղական խողովակաշարը փոխարինվել է նոր՝ 700 մետրանոց պոլիէթիլենայինով։ Նորակառույց ջրագիծն ավելի մեծ ճնշման է դիմանում, հետևաբար դրանով հնարավոր է ավելի շատ ջուր առաքել սպառողներին:

Արդյունքում «Ագարակ» պոմպակայան մուտք գործող ջրաքանակն ավելացել է, ճնշումը բարձրացել, ինչը հնարավորություն է տվել պոմպերն աշխատեցնել ավելի նվազ հզորությամբ (51Կվ/ժամից՝ 36Կվ/ժամ) և տնտեսել շուրջ 29% հոսանք:

Առաջիկա օրերին այստեղ կփոխարինվի խողովակաշարի մի փոքր հատված ևս ու կտեղադրվի փական, որը թույլ կտա էլեկտրաէներգիայի տնտեսումը հասցնել 50%-ի:

  • Կիսվել: