ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ատամի մածուկ արտադրող «Ամառոլի օուսի» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից

Ատամի մածուկ արտադրող «Ամառոլի օուսի» ընկերությունը ազատվեց մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՄԱՌՈԼ ՕՈՒՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

«ԱՄԱՌՈԼ ՕՈՒՍԻ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ատամի մածուկի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021թվականին։

Արդեն իսկ իրականացվել է 130 մլն դրամի կապիտալ ներդրում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 16․7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 4 աշխատատեղ՝ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում,մինչև 2025 թվականը, նախատեսվում է ստեղծել 1նոր աշխատատեղ՝ մինչև 220 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 926,500 դրամ:

  • Կիսվել: