երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ասում եք՝ կարող է ծրագիրն ավարտված չէ, բայց կանխավճար ենք տվել, այնպես չլինի, որ Սնուփ Դոգի օրն ընկնենք․ փողը տանք, Սնուփ Դոգը չերգի․ Արթուր Խաչատրյան

Ասում եք՝ կարող է ծրագիրն ավարտված չէ, բայց կանխավճար ենք տվել, այնպես չլինի, որ Սնուփ Դոգի օրն ընկնենք․ փողը տանք, Սնուփ Դոգը չերգի․ Արթուր Խաչատրյան

Ջրամբարաշինության ծրագրերն ինչո՞ւ են անընդհատ ձախողվում.  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստում դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանին՝ հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա, այստեղ կատարողականը 33 տոկոս է։ Պատգամավորը նշեց, թե փոխնախարարը պատճառաբանում է, որ շատ դեպքերում ծրագրերն իրականացված են, ուղղակի հաշիվապրանքագիրը չեն ստացել և չեն վճարել։ «Կամ էլ ասում եք՝ կարող է ծրագիրն ավարտված չէ, բայց կանխավճար ենք տվել, այնպես չլինի, որ Սնուփ Դոգի օրն ընկնենք․ փողը տանք, Սնուփ Դոգը չերգի»,-ասաց նա։

Փոխնախարարը կրկնեց, որ հիմնանորոգվող ծրագրերից ունեն տարեկան ավարտվող ծրագրեր, որ կատարողականի բարձր մակարդակ ունեն։

«9 ամսվա կատարողականի տիրույթում ակտերի կատարման տարեվերջին է լինում ավարտականը ստանալ։ Հիմնականում խոշոր ծրագրերում առաջընթաց կա, ինչպես,  օրինակ՝ Կապսի ջրամբարի դեպքում։ Պայմանագիրը կնքվել է, մեկնարկել են աշխատանքները և իրենք էլ կանխավճար են տալիս»,-ասաց նա։

Խաչատրյանն արձանագրեց, որ Կապսի ջրամբարի ծրագիրը 5 տարի կանգնած էր և միայն 2023-ին է վերսկսվել։ 

  • Կիսվել: