երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 4-5%

Աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 4-5%

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացրել է 2023-2024թթ. ձմեռան ընթացքում աշնանացան ցորենի  վնասվածության գնահատում։

Ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների (ցանքից մինչև վեգետացիայի վերսկսում) ինչպես նաև կենսունակության որոշման և ձմռան պայմանների վերլուծության արդյունքում՝ աշնանացան ցորենի վնասվածությունը ձմռան ավարտին գնահատվել է 4-5%, որը վատ ցուցանիշ չէ ցորենի հետագա աճի և զարգացման համար։

  • Կիսվել: