երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդատվական հանդիպում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2025 թվականի բյուջետային գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ներգրավելու և համագործակցային գործընթացն ապահովելու նպատակով շահագրգիռ մարմինների հետ տեղի է ունեցել հերթական խորհրդատվական հանդիպումը։
 
Քննարկմանը ներկա են եղել ԱՍՀ նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանը, ԱՄՆ ՄԶԳ Հանրային ֆինանսների կառավարման ծրագրի ղեկավար Ջորջ Ասատիանին, նախարարության աշխատակիցներ, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Քննարկման նպատակն էր բյուջեի պլանավորման և ծրագրավորման, բյուջետային միջոցառումների ձևավորման գործընթացում կիրառվող գործիքակազմը ներկայացնել սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ ապահովելու նրանց մասնակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնակցային բյուջետավորման՝ համայնքային կամ պետական միջոցների բաշխմանը վերաբերող որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման, պետական ծախսերում թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության ապահովման, ինչպես նաև պետական ծախսերի հիմնական մոնիտորինգի գործիքակազմի կիրառման հետ առնչվող մի շարք հարցեր։
 
Ներկաներն անդրադարձել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտի բյուջետային ծրագրերի մշակման աշխատանքներում հանրության հետ համագործակցության և բյուջետային որոշումների վերաբերյալ հետադարձ կապի ապահովման գործընթացներին ու մեխանիզմներին:

  • Կիսվել: