կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը շարունակում է խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվում է Երևանում և մարզերում խնամքի ծառայությունների տրամադրումը տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող անձանց՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։ Քաղաքացիները կարող են օգտվել խնամքի հետևյալ ծառայություններից․

Ցերեկային խնամք։ Ծառայությունը ներառում է՝ · անհատական կարիքների գնահատում և սոցիալական ծրագրի կազմում, · ժամանցի և զբաղվածության կազմակերպում՝ ըստ նախասիրությունների, · օրական մեկանգամյա սննդի տրամադրում՝ շաբաթական 5 օր, · օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ։

Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/day-care-services

Տնային խնամք։ Խնամքի ծառայությունները տրամադրվում են շահառուի տանը․ դրանք ներառում են՝ · կենցաղային սպասարկում, · բժշկական և սոցիալ-հոգեբանական օգնություն, · օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ։

Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://welfare.gov.am/day-care 🔸 Շուրջօրյա խնամք։ Խնամքի ծառայությունները տրամադրվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի կարիք ունեցող տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց։ Դրանք տրամադրվում են համայնքային փոքր տներում՝ ընտանեկան միջավայրին հնարավորինս մոտ պայմաններում։

Ծառայությունը մատուցող կազմակերպությունների ցանկը՝ https://welfare.gov.am/residential-care-services

Ինչպե՞ս օգտվել ծառայություններից։ Դիմումներն ընդունվում են e-social.am հարթակում՝ «Կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարում» պատուհանի «Խնամքի ծառայությունների հերթագրում» դաշտի միջոցով։

Նախարարությունից հիշեցնում են, որ 2027 թ. հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից տրամադրվող մի շարք ծառայություններից օգտվելու համար դիմումներ կարող եք ներկայացնել id.e-social.am հարթակում՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ «Եսեմ» ազգային նույնականացման համակարգի միջոցով․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքի տարբերակն այլևս հասանելի չի լինի։

  • Կիսվել: