հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրն օր առաջ կաջակցի զբաղվածության ոլորտի աշխուժացմանը

«Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրն օր առաջ կաջակցի զբաղվածության ոլորտի աշխուժացմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը աշխատանքի ու զբաղվածության ոլորտի ծրագրերն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով առաջիկայում կկիրարկի «Աշխատանքային էլեկտրոնային բորսա» ծրագիրը:

Մամուլի սրահում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանն ասաց, որ հարթակը հնարավորություն  կտա քաղաքացուն ձևավորել անհատական ինքնակենսագրական:

«Գործատուները հաճախ պահանջում են հիմնավորել ինքնակենսագրականներում առկա տեղեկատվությունը: Հարթակի կիրարկման փոխգործելիության պարագայում քաղաքացին կարող է այլևս իր հետ չտանել ինքնակենսագրականը, կամ, օրինակ, անձը հաստատող փաստաթղթի պատճենը»,-ասաց նա՝ հավելելով, որ, կախված ձևավորած պրոֆիլից, քաղաքացուն պարբերաբար առաջարկություններ կգան մասնակցելու այս կամ այն զբաղվածության ծրագրին, կառաջարկվի շուկայում իրեն հարմար աշխատանք:

Պարզյանը նշեց, որ հարթակի կիրարկումն օր առաջ կաջակցի զբաղվածության ոլորտի աշխուժացմանը: Պահանջներին համապատասխան ծրագիրը պարբերաբար կթարմացվի:
 

«Այս ծագրի վերջնաժամկետը 2023 թվականի դեկտեմբերն է: Մենք արդեն սկսել ենք առաջին մրցույթը: Հետագայում ևս երեք մրցույթներ կանցկացվեն»,-ասաց նա:

Անդրադառնալով արհեսատական բանականության ծրագրին, որը  վերջերս է կիրարկվել, Պարզյանն ասաց, որ դա նորարարություն է ոլորտում:

«Մենք սա կիրարկում ենք սոցիալական ոլորտի աշխատողների համար, որպեսզի նրանք սուբյեկտիվ վելուծություն կամ գնահատականներ չկարողանան ձևավորել և հակառակը՝ ստանան աջակցություն համակարգի կողմից` այս կամ այն որոշումը կայացնելիս»,-ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ գործիքը բավական օգտակար է սոցիալական ոլորտի աշխատակիցների համար:

  • Կիսվել: